211652_close_icon
views-count1938 դիտում article-date 10:03 10-05-2022

«Էդ որ իբր քեզ փող են տվել, բերել ցույցի, տենց բան եղե՞լ ա։ Չէ»․ համացանցում տեղադրված տեսանյութի հերոսը պնդում է՝ իրեն ցույցի գալու համար փող չեն տվել. aravot.am

Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ մեծ էկրանով ցուցադրվեց մի տեսանյութ, որտեղ համացանցում պտտվող տեսանյութի հերոսը, որն այդ տեսանյութում ասում է, որ իրեն գումար են տալիս ցույցի մասնակցելու համար, պնդում է, որ նման բան չի ասել։

Համացանցում հայտնված տեսանյութում ներկայացվում է, թե իբր այդ անձն ասում է, որ Արծվիկ Մինասյանը գումար է տվել, որպեսզի ինքը մասնակցի ցույցի։

Aravot.am-ի տեղեկություններով՝  ոստիկանության ծառայողները մայիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armine Baloyan» գրառմամբ կայքէջում տեղադրված տեսանյութ են ուսումնասիրել։ Արդյունքում պարզել են, որ Դավիթ անունով մի երիտասարդ հայտնում է, որ իրեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ում եղբայրը համայնքապետ է և ոմն պարոն Մարգարյան հավաքներին և երթերին մասնակցելու համար իրեն տվել են երկու հոգու համար 12.000 դրամ, ամեն մեկի համար` 6.000-ական դրամներ, ինչպես նաև հայտնում է, որ երբ ուզեմ կտան:

Այս առիթով ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը հարթակից հայտարարեց․ «Տղերք, ձեզ մեր արշինով մի չափեք, մենք կոպեկի համար չենք ապրում, մենք գաղափարի համար ենք ապրում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։

Նմանատիպ նյութեր