211652_close_icon
views-count7527 դիտում article-date 22:36 09-01-2018

Պուտինը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարի չի մասնակցի շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա հունվարի 23-26-ը: Այս մասին հայտնում է MK-ն: Նախագահը չի պլանավորում այցելել տնտեսական համաժողովը,- հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ ՌԴ պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Դավոս՝ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի գլխավորությամբ: Նշենք, որ Համաշխարհային ամենամայա ֆորումին հրավիրվում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, քաղաքական առաջնորդներ, նշանավոր մտավորականներ և լրագրողներ։

Նմանատիպ նյութեր