18290 դիտում
15:00 11-01-2018
Երկրապահ ուխտագնացները, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ծաղկադրումներ արեցին Մարտակերտի տարածքի շեներում, զորամասերում՝ մինչև Մատաղիս և Թալիշ
Երկրապահ ուխտագնացները, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այսօր՝ հունվարի 11-ին, ծաղկադրումներ արեցին Մարտակերտի տարածքի շեներում, զորամասերում՝ մինչեւ Մատաղիս եւ Թալիշ:
Զուգահեռաբար երկրապահական եռասերունդ պատվիրակություններն աշխատում էին Ասկերանում, Մարտունիում:
Հանդիպումների ժամանակ Զորավարը կրկնում էր, որ Երկրապահն իր առաքելությունն ավարտված չի համարում: Երկրապահը եղել է հայոց բանակի հիմնադիրն ու հիմնասյունը, կարողացել է հաղթանակել 1989-94-ի պատերազմում, մասնակցել է բանակաշինությանը, ակտիվ եւ վճռական մասնակցություն է ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմին եւ այսօր էլ մշտապես առաջնագծում է՝ դիրքապահ հայ զինվորի կողքին:
Երկրապահ ուխտագնացների ակցիան ողջունում են թե՛ վարչակազմերի ղեկավարները, թե՛ առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներն ու սպաները: Նրանց համոզմամբ՝ սա եւս լրացուցիչ փաստարկ է, որ վտանգի դեպքում իրենք մենակ չեն մնա: