211652_close_icon
views-count8684 դիտում article-date 21:21 11-01-2018

«Բորուսիայի» 9 խաղացողներ քյաբաբի պատճառով հիվանդացել են

Իսպանիայում հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիայի» մի շարք խաղացողներ առողջական խնդիրներ ունեն: Գերմանական ակումբի 9 խաղացողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. Ռոման Բյուրկին, Ռոման Վայդենֆելերը, Մարկ Բարտրան, Անդրե Շյուրլեն, Կրիստիան Պուլիշիչը, Օմեր Տոպրակը, Յակոբ Լարսենը, Նուրի Շահինն ու Դոմինիկ Ռայմանը: Բոլորի մոտ ախտորոշվել է աղիքային խանգարում: Նշվում է, որ հիվանդության պատճառ է դարձել հավի քյաբաբը, որը խաղացողների մեծ մասը Մարբելյոյում կերել էր: Սակայն հույս կա, որ Բունդեսլիգայում հունվարի 14-ին վերսկսվող երկրորդ խաղաշրջանում՝ «Վոլֆսբուրգի» հետ խաղին բոլոր ֆուտբոլիստները ապաքինված կլինեն և պատրաստ կլինեն հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր