211652_close_icon

Գերմանիայի հավաքականի 7 խաղացողներ հիվանդացել են գրիպով

views-count1394 դիտում article-date 14:17 03-07-2014
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հաստատել է, որ ԱԱ-2014-ի 1/4 եզրափակիչ փուլում Ֆրանսիայի հետ կայանալիք խաղից առաջ թիմի միանգամից յոթ խաղացողներ հիվանդացել են գրիպով: « Յոթ խաղացողներ հիվանդացել են գրիպով: Դա պայմանավորված է նաև նրանով, որ ֆուտբոլիստները շատ են փոփոխում իրենց կլիման, տեղի է ունենում ջերմաստիճանների կտրուկ փոփոխություն: Ես չեմ ցանկանում դրամատիկացնել իրավիճակը` հուսով եմ, որ Ֆրանսիայի հետ խաղին բոլորը պատրաստ կլինեն»,- նշել է Լյովը: Հավելենք, որ Գերմանիա - Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին:

Նմանատիպ նյութեր