211652_close_icon
views-count10658 դիտում article-date 22:37 11-01-2018

Հույս ունեմ, որ այս տարում մենք հանդիսատեսին չենք բերի թատրոն, այլ հանդիսատեսն իր ոտքով կգա. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի տնօրեն

«2017 թվականի հունվարի 9-ին սկսեցի ղեկավարել թատրոնը և գարնանը Ռոստովի հյուպատոսի հետ համատեղ կազմակերպեցի հյուրախաղեր։ Ամենակարևորն այն է, որ 2017-ին Տաշիր ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի աջակցությամբ վերանորոգվեց թատրոնի տանիքը։ 2018 թվականին թատրոնը կվերանորոգվի կրկին Տաշիր ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի աջակցությամբ և պետբյուջեի կողմից, և հույս ունեմ, որ այս տարում մենք հանդիսատեսին չենք բերի թատրոն, այլ հանդիսատեսն իր ոտքով կգա։ Թերևս դա է իմ կարևոր նպատակը, իհարկե, նաև ունենալ պրեմիերաներ, թատերաշրջանը բացել հրաշալի ներկայացումներով»։ [b]ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ դերասանուհի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն[/b]

Նմանատիպ նյութեր