211652_close_icon
views-count5337 դիտում article-date 16:07 12-01-2018

Գվարդիոլան ռեկորդային՝ 4-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ

Անգլիայի Պրեմիեր լիգան հայտնեց դեկտեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը: Լավագույն մարզիչ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Նրա գլխավորությամբ թիմը դեկտեմբերին առաջնությունում հաղթել է 6 անգամ և մեկ ոչ-ոքի խաղացել: Այդպիսով, կատալոնացին նոր ռեկորդ սահմանեց: Նա ամսվա լավագույն մարզիչ ճանաչվեց 4-րդ անգամ անընդմեջ, ինչը նախկինում ԱՊԼ-ում ոչ մեկին չէր հաջողվել: Բացի Գվարդիոլայից, մրցանակին հավակնում էին Սեմ Էլարդայսը («Էվերթոն»), Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենեմ») և Ռոյ Հոջսոնը («Քրիսթալ Փելաս»):

Նմանատիպ նյութեր