76849 դիտում
09:41 13-01-2018
Մինչ Երևանի քաղաքապետարանի ու Ավան վարչական շրջանի ղեկավարները զբաղված են «ամանորյա խոզի բուդ գզելով»՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարների պակաս չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով մի քանի վթարներ են տեղի ունեցել Երևան քաղաքի Աճառյան փողոցում։
Վաղ առավոտվանից նշված փողոցում Mercedes մակնիշի 88 AR 868 համարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը։ Իսկ Hyundai մակնիշի 20 ՍՏ 259 համարանիշի ավտոմեքենան էլ դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է ճաղավանդակներին ու հայտնվել կանաչ գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարում հայտնված վարորդներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող ՀՀ ՊՆ ծառայողներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում ևս 6 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որոնց վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց մեքենաները քարշակով տեղափոխել են։
Եթե պատկան մարմինները կատարեին ճանապարհը մերկասառույցից մշակելու աշխատանքներ, ապա այս վթարները տեղի չէին ունենա։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Գևորգ Սահակյանն ու Ժորա Հակոբյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։
Օպերատիվորն ժամանել են նաև «Ավան կանաչապատում»-ի ծառայողները։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+