211652_close_icon
views-count72581 դիտում article-date 12:19 13-01-2018

«Մենք՝ Ձեզ համար, Դուք ո՞ւմ համար» ճանապարհային ոստիկանների կողմից կազմակերպված օպերացիան բազմաթիվ կյանքեր փրկեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 12-ին, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, շարունակելով ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ հանրապետությունում ուժեղացված ծառայությունը, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 5 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վարորդների մի մասը եղել են ոչ սթափ, մի մասը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենաներին տեղադրել են կեղծ համարանիշներ ու գերձայնային ազդանշաններ, որոշներն էլ չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։ ՃՈ օպերացիան, որը կոչվում էր «Մենք՝ Ձեզ համար, Դուք՝ ո՞ւմ համար», ղեկավարել են ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը։ Ճանապարհային Ոստիկանությունը շարունակելու է ուժեղացված ծառայությունը և կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և առաջին հերթին մտածելով իրենց անվտանգության մասին՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն, հակառակ դեպքում օրինախախտները հանգրվանելու են «գաի պլաշչադկաներում»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն էլ գումարտակի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն են կատարում նաև մարզերում և միայն մի քանի օրերի ընթացքում հայտնաբերվել էին 100-ից ավելի խմած վարորդներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե ճանապարհային ոստիկանները ոչ սթափ վիճակում վարորդների չհայտնաբերեին, ապա վթարների թիվը կկրկնապատկվեր և չէր բացառվոմ, որ որոշ վթարների արդյունքում կունենայինք զոհեր ու վիրավորներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր