211652_close_icon
views-count15518 դիտում article-date 19:08 11-09-2019

Պետք է գնահատել ու արժանին մատուցել բազմաթիվ բժիշկների ու ճանապարհային ոստիկանների, որոնց շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին, ովքեր 24 ժամ ծառայություն էին մատուցում քաղաքացիներին

Օրեր առաջ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել էր, որ վերջին ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է գրանցվել, ինչի հետևանքով ավելացել են ոչ միայն վիրավորների, այլ նաև մահվան դեպքերը: Գաղտնիք չէ, որ հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելանում է ամռանը և ձմռանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա ամռանը նույնպես ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամաններով ուժեղացված ծառայություն էր սկսվել Երևան-Իջևան ավտոճանապարհի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Դիլիջանի վարչական տարածքներում: Այդ հատվածներում Վ. Օսիպյանի և Ա. Թորոսյանի հրամաններով 24-ժամյա հերթապահութուն էին կատարում ճանապարհային ոստիկաններն ու բժիշկների հերթապահ խմբերը: Վերջիններս շտապօգնության ավտոմեքենաներով 24 ժամ հսկողություն էին իրականացնում ու երբ տեղի էր ունենում ճանապարհատրանսպորտային պատահար, բժիշկները էլ չէին սպասում հիվանդանոցներից բրիգադների ժամանմանը, իրենք շտապօգնության ավտոմեքենաներով մոտենում էին վթարի վայր և տեղում առաջին բուժօգնություննն էին ցուցաբերում վիրավորներին, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, քանի որ մասնագետներն ասում էին, որ եթե բժիշկները մի փոքր ուշանային, ապա շատ վիրավորներր մոտ վիճակն օրհասական կլիներ: Այդ խմբերը եղել են Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Սևանի և Դիլիջանի հիվանդանոցների բժիշկները ու պետք է արժանին մատուցել նաև թե՛ բժիշկներին, թե՛ ճանապարհային ոստիկաններին, քանի որ եղել են դեպքեր, որ վիրավորներին նաև ճանապարհային ոստիկաններն են ուղեկցել հիվանդանոցներ: Ճանապարհային ոստիկանների աշխատանքները տեղում ղեկավարում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, նույն գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը:

Նմանատիպ նյութեր