211652_close_icon
views-count18361 դիտում article-date 17:16 13-01-2018

General Motors-ը կթողարկի առանց ղեկի և արգելակների ավտոմեքենա

Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ General Motors-ը, պատրաստվում է մինչև 2019 թվականը թողարկել առանց ղեկի և արգելակների ավտոմեքենա։ Այդ մասին կոնցեռնը տեղեկացրել է իր պաշտոնական կայքում, հայտնում է Lenta.ru-ն։ Ընկերությունը մտադիր է Chevrolet Bolt էլեկտրամոբիլի հիման վրա սկսել Cruise AV ավտոմեքենայի սերիական արտադրություն։ GM-ի նախագահ Դեն Ամմանի խոսքով՝ ավտոմեքենայի ստեղծման վրա կես տարի աշխատել են և դա առաջին ավտոմեքենան է, որը հենց սկզբից սկսել են մշակել առանց ղեկավարման տարրերի՝ ղեկի և արգելակների։

Նմանատիպ նյութեր