211652_close_icon
views-count30220 դիտում article-date 00:43 16-01-2018

Ժոզե Մուրինյոն պարզաբանել է, թե ինչու Մխիթարյանը չի հայտավորվել «Սթոք Սիթիի» հետ խաղին. հանգուցալուծումը մոտ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը «Սթոք Սիթիի» հետ խաղի հայտացուցակում: «Ես կխաբեի, եթե ասեի, թե դա զուտ տակտիկական որոշում է: Պարզապես ընտրվել են այն խաղացողները, որոնք ներկա պահին, ինչպես մեզ հայտնի է, հարյուր տոկոսով մտքերով «Մանչեսթեր Յունայթեդում» են: Երբ ապագայի հետ կապված կասկածներ չկան: Չեմ կարծում, որ ֆուտբոլիստին հեշտ է խաղալ, երբ նրա ապագայի հետ կապված կասկածներ կան: Դա լրացուցիչ ճնշում է խաղացողի վրա, որը նրան պետք չէ: Ենթադրում եմ, որ թե Մխիթարյանի, թե մեր համար ավելի լավ է նրան հեռու պահել այս ամենից, քանի դեռ օդում կասկածներ են պտտվում», ասել է պորտուգալացին: Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, մեծ հավանականությամբ, Մխիթարյանը մոտ օրերս կհեռանա «Յունայթեդից»: Կան լուրեր, որ նրան կփոխանակեն «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ, որին ձեռք բերելուց հրաժարվեց «Մանչեսթեր Սիթին»: Ուշագրավ է, որ Սանչեսը նույնպես հայտավորված չէր «Արսենալի» վերջին խաղում՝ «Բորնմութի» հետ (1:2): Վենգերը նրան չէր խաղացրել գրեթե նույն հիմնավորմամբ, ինչ Մոուրինյոն՝ Մխիթարյանի դեպքում:

Նմանատիպ նյութեր