3661 դիտում
11:26 16-01-2018
ՀՀ գյուղնախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սքարամելլային, Հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և Ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային, ինչպես նաև Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի (IFPRI) գլխավոր տնօրեն Շենգգեն Ֆանին:
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ՊՀԾ հետ իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները, ինչպես նաև IFPRI-ի հետ փոխգործակցության հնարավորությունները:
Հանդիպման սկզբում փոխնախարար Արմեն Հարությունյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում պարենային ապահովության ուղղությամբ տարվող քաղաքականությունը:
Այնուհետև նախարարի տեղակալն անդրադարձել է ոլորտի առաջնահերթ ուղղություններին, որոնց բարեհաջող ընթացքի ապահովման համար Պարենի համաշխարհային ծրագրի և Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Այս համատեքստում Արմեն Հարությունյանը մասնավորապես մատնանշել է գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրումը, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, օրգանական գյուղատնտեսության խթանումը: Իր խոսքում փոխնախարարը կարևորել է նաև վիճակագրական տվյալների կառավարման ոլորտում համագործակցությունը:
Ընդգծելով հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունն աջակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը` հյուրերն առաջարկել են ուսումնասիրել և առաջիկա ամիսների ընթացքում կազմել համագործակցության ծրագիր՝ ներգրավելով նոր դոնորների:
Նմանատիպ նյութեր
2862 դիտում
23:23 28-04-2016
Պետությունը ընդլայնում է պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը
6272 դիտում
11:00 18-03-2018
Հայ խաղաղապահներն ընդլայնում են փոխգործակցության շրջանակը
1017 դիտում
15:54 28-06-2022
Երևանն ու Մարսելն ընդլայնում են 30-ամյա գործակցության շրջանակը. հանդիսավոր արարողություն` Բորելի այգում
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»