6513 դիտում
10:03 17-01-2018
Սրտանոթային հիվանդները լավ կանեն պաշտպանվեն սուր շնչառական վարակներից. Գլխավոր սրտաբան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բնակիչները տեսնում են, որ այս ձմռանը դիտվող եղանակային պայմանները գարուն են հիշեցնում, իսկ օդերևութաբանները դա հաստատում են՝ մասնավորապես նշելով, որ օդի ջերմաստիճանն այս ընթացքում բարձր է եղել կլիմայական միջինից ընդհուպ մինչև 10 աստիճանով:
Տարածվող տեղեկությունների համաձայն, առկա ջերմային ֆոնը բացասաբար է անդրադառնում սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց առողջության վրա ու նաև մեծացել է այդ կապակցությամբ բուժհաստատության դիմողների թիվը: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը տագնապ հնչեցնելու անհրաժեշտություն չի տեսնում:
Մեր հարցին, թե գարնանը համապատասխանող այս եղանակը վտանգ ներկայացնո՞ւմ է սրտանոթային հիվանդների համար, և գուցե պետք է դա կանխելու նպատակով ինչ-որ միջոցնե՞ր ձեռնարկել, հանրապետության գլխավոր սրտաբանը պատասխանեց.
«Այս պահի դրությամբ գոնե ես վտանգ չեմ տեսնում: Բայց ժամանակը ցույց կտա՝ եղանակի ընթացքն ինչպիսին կլինի ավելի երկար ժամանակահատվածում, ինչից հետո միայն կարելի է եզրակացություններ անել: Իսկ դիմելիության աճը հետտոնական այս շրջանում սովորական երևույթ է:
Օդերևութաբանները կանխատեսել են, որ հունվարի 19-ից ջերմային ֆոնը համապատասխանելու է մարտին և լինելու է փոփոխական եղանակ: Գլխավոր մասնագետը սրտանոթային հիվանդներին առայժմ միայն խորհուրդ է տալիս պաշտպանվել սուր շնչառական վարակներից:
«Որևէ նախազգուշացման անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում: Այս սեզոնին հիմնական խնդիրը կապված է լինում տարածված սուր շնչառական վարակների հետ, որը բնականաբար շատ ավելի ծանր է անդրադառնում սրտանոթային հիվանդների վրա, նրանց մոտ ավելի հաճախ հանգեցնում է թոքաբորբերի: Երբ մարդու սիրտն առողջ չէ, թոքաբորբերի զարգացման հավանականությունը շատ ավելի բարձր է: Եվ այս ընթացքում, պայմանավորված սրտանոթային խնդիրներին վարակների միանալով, թոքաբորբերի շատ դեպքեր ենք ունենում: Սրտային հիվանդների հիմնական հոսպիտալացումները կապված են թոքային ինֆեկցիաների զարգացման հետ»,- փաստեց գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3987 դիտում
22:43 26-01-2016
Հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ
2098 դիտում
20:09 30-08-2015
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակներից. ԼՂՀ առողջապահության նախարարություն
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը