211652_close_icon
views-count2101 դիտում article-date 20:09 30-08-2015

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակներից. ԼՂՀ առողջապահության նախարարություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը դիմում է հանրապետության բնակչությանը՝ սուր աղիքային վարակներից խուսափելու նպատակով հետևել ներքոհիշյալ պահանջներին՝ • Մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ լավ լվացեք հոսող ջրով: • Սննդամթերքը պահեք փակ տարողություններում` ախտոտումից խուսափելու համար: • Շուտ փչացող սննդամթերքը պահեք սառնարանում: • Ձեռքերը ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո լվացեք: • Խուսափեք սնվել սննդամթերքով, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում: • Խմելու ջրի համի և գույնի փոփոխության և նստվածք նկատելիս այն օգտագործեք միայն եռացնելուց հետո, ինչպես նաև այդ մասին և շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ դիտարկելիս անհապաղ ահազանգեք համապատասխան մարմիններին: • Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմեք բժշկի: • Մի զբաղվեք ինքնաբուժմամբ: • Խուսափեք աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդների հետ շփվելուց: • Եթե տանը կա աղիքային վարակիչ հիվանդություններով չհոսպիտալացված հիվանդ` ա) Հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացրեք և ախտահանեք (եռացնել 15 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ): բ) Խստորեն պահպանեք անձնական հիգիենայի կանոնները: գ) Բնակարանում բոլոր մակերեսները սրբեք ժավելի լուծույթում թրջված լաթով: դ) Հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացրեք 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ:

Նմանատիպ նյութեր