211652_close_icon
views-count2797 դիտում article-date 18:12 17-01-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Քրիստիան Շմիդթի հրավերով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, որն այս տարի անցկացվում է «Անասնաբուծության ապագայի ուրվագծում՝ կայուն, պատասխանատու և արդյունավետ կերպով» խորագրի ներքո: Այցի ընթացքում հունվարի 20-ին նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 10-րդ համաժողովին: ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև ԳԴՀ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան` ՀՀ ագրարային բնագավառի մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերը քննարկելու նպատակով: Նախատեսվում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի մասնակցությունը «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր