211652_close_icon
views-count716 դիտում article-date 20:18 22-01-2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Չեմ Օզդեմիրի հրավերով մասնակցել են Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին: Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների բեռլինյան նիստը, որի ժամանակ ընդունվել է Կոմյունիկեն:

Վահան Քերոբյանը և Արման Խոջոյանը մասնակցել են նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը:

 

Նմանատիպ նյութեր