211652_close_icon
views-count6994 դիտում article-date 13:59 18-01-2018

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: Ցավակցական ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացանք Արեւելաչինական ծովում վթարված եւ խորտակված իրանական տանկերի անձնակազմի զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին, Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն ու համբերություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր