Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: Ցավակցական ուղերձում ասված է.
«Հարգելի գործընկեր,
խոր ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցին անմեղ մարդիկ:
Խստորեն դատապարտելով այս բարբարոսական գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: