5035 դիտում
20:20 18-01-2018
Human Rights Watch-ի 2018-ի զեկույցը լավատեսություն է ներշնչում. «Ամերիկայի ձայն»
Հայաստանը 2017-ին գրանցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք հաջողություններ, սակայն, ունեցել է նաև խնդիրներ, [url=https://www.amerikayidzayn.com/a/4212550.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ղեկավար Գիորգի Գոգիան.
«Հայաստանը 2017-ին տարատեսակ առաջընթաց է գրանցել. Ծանր հիվանդություններ ունեցող, քաղցկեղով հիվանդ մարդկանց հնարավորություն տրվեց ավելի հեշտ ցավազրկող դեղամիջոցներ ձեռք բերել, որը լուրջ առաջընթաց է»:
Առաջընթացների թվում է նաև ընտանեկան բռնության կանխմանն ուղղված օրենքի ընդունումը, իսկ ահա անցած ընտրությունները Human Rights Watch-ի իրավապաշտպանների կարծիքով լիարժեք ժողովրդավարական գործընթացի ապահովման բացթողնված հնարավորություն են: Սակայն, Հայաստանի հիմնական խնդիրների թվում Գիորգի Գոգիան նշում է իրավապահների հաշվետվության պակասը հասարակության առջև.
«Մեր կողմից գրանցվել են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր, որի համար իրավապահները բավարար չափով հաշվետու չէին»:
Ընդհանրապես, Human Rights Watch-ի կողմից այսօր հրապարակված [url=https://www.hrw.org]զեկույցը[/url] փոքր-ինչ լավատեսություն է ներշնչում նախորդ տարվա համեմատ: Գրանցվել է միապետական պոպուլիստական քաղաքականության անկում, որը լավ նշան է, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հաղթանակը դարձել է ազգայնական պոպուլիզմի տապալման խորհրդանիշ: Միևնույն ժամանակ, զեկույցում նշված է, որ 2017-ին ներքին խնդիրների վրա կենտրոնացած Միացյալ Նահանգները և բրեքզիթի հարցերով զբաղված Մեծ Բրիտանիան բավարար ուշադրություն չեն դարձրել մարդու իրավունքների պաշտպանությանը համաշխարհային մակարդակով: Արդյունքում, ծայրաստիճան վատ իրավիճակ է ստեղծվել Եմենում, Սիրիայում, Բիրմայում և Հարավային Սուդանում, իսկ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարներն առաջ են քաշել իրենց միապետական օրակարգը, իսկ Ադրբեջանի նման երկրներում խորացել են հակաժողովրդական միտումները.
«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակել է լրջագույն ճնշումները իշխանություններին քննադատող քաղաքացիների և լրատվամիջոցների վրա»:
Մարդու իրավունքների ոլորտում մեկ այլ լուրջ անկում ապրել է Թուրքիան, որտեղ նախագահ Էրդողանը պայքար է տանում ժողովրդավարական համակարգի դեմ: Հատկանշական է, որ ներգաղթյալների հարցն այդ ընթացքում այնքան էր կլանել Եվրոպայի ուշադրությունը, որ Եվրամիությունը գրեթե չի էլ նկատել Թուրքիայի ներքին խնդիրները:
Նմանատիպ նյութեր
2153 դիտում
11:51 18-01-2019
Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայով վարակված երկիր․ Human Rights Watch․ «Ամերիկայի ձայն»
2489 դիտում
09:13 16-01-2020
Հավակնոտ բարեփոխումներ Հայաստանում՝ մարդու իրավունքների ոլորտում. Human Rights Watch․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»