211652_close_icon
views-count7089 դիտում article-date 21:32 18-01-2018

Թուրքական բանակը մարտական պատրաստության է բերվել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի ազգային բանակը բերվել է մարտական պատրաստության: Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանամերձ Հաթայ նահանգ այս պահին 9 տանկ է տեղափոխվել: Սիրիաական Աֆրինայում հնարավոր ռազմական գործողություններ սկսելու դեպքում Թուրքիայի գլխավոր շտաբը համապատասխան հրաման կտա: Մարտական գործողություններին կմասնակցի նաև օդուժը:   Թուրքիայի սահմանապահ զորքերի զինված տեխնիկան շարունակում է մտնել սահմանային գոտի: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը մեկ շաբաթվա ընթացքում կարող են սկսել գործողությունը սիրիական քրդերի (YPG) ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Մանբիջի և Աֆրինայի շրջաններում:

Նմանատիպ նյութեր