211652_close_icon
views-count1370 դիտում article-date 12:26 16-09-2014

Թուրքական բանակը կարող է բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի և Իրաքի հետ սահմանին

Թուրքական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից եկող սպառնալիքը կանխելու համար կարող է Իրաքի և Սիրիայի հետ սահմանին ստեղծել բուֆերային գոտի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի կառավարությունը գնահատելու է ծրագրերը և վերջնական որոշում է կայացնելու այդ գոտին ստեղծելու վերաբերյալ: Տեղեկությունների համաձայն՝ բուֆերային գոտի ստեղծելու մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քաթար կատարած այցի ժամանակ:

Նմանատիպ նյութեր