6562 դիտում
18:02 19-01-2018
Վեոլիա Ջուրը շարունակում է բաժանորդների հետ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման գործընթացը
Վեոլիա Ջուրը շարունակում է բաժանորդների հետ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման գործընթացը: Անցած տարի այս ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: Կան համայնքներ, որտեղ գործն ավարտին է մոտենում: Սակայն անելու բան էլ դեռ շատ կա, ինչը բնական պետք է համարել, եթե հաշվի առնենք, որ խոսքը մոտ 550 000 ակտիվ բաժանորդների մասին է, կամ հանրապետության բնակչության 73 տոկոսի:
Բայց եւ հապաղել չի կարելի. պայմանագիրն այն իրավական հիմքն է, որի վրա կառուցվում են ժամանակին հարիր հարաբերություններ ջրամատակարարի ու բաժանորդի միջեւ: Ահա եւ շտապում են ընկերության առեւտրային ծառայությունները լրացնել առկա բացը: Այդ թվում Մարզերի առեւտրային տնօրինության «Լոռի» կոմերցիոն տեղամասը:
Վերջինիս սպասարկման տարածքում անցած տարվանից դեռևս մնացել են գյուղական համայքներ, որտեղ տարբեր պատճառներով այս աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել: Պայմանագրերի կնքման ժամանակաշրջանը նախ կարճ էր և հետո՝ գյուղաբնակների բազմազբաղ առօրյան բարդացրել էր տեղամասի տեսուչների՝ աշխատանքն այս ուղղությամբ: Ահա թե ինչու Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն երկարացրել է պայմանագրերի կնքման ժամկետը` հնարավորություն տալով սպառողներին հստակեցնել իրավահարաբերությունները ընկերության հետ եւ օրինականացնել մատուցվող ծառայություններից օգտվելը:
Խնդրի լուծման նպատակով «Լոռի» կոմերցիոն տեղամասի ներկայացուցիչներն օրերս Լոռու մարզի Լեռնապատ համայնքում էին: Համայնքապետարան-ընկերություն համագործակցության շնորհիվ այստեղ կարճ ժամանակամիջոցում կնքվեց ավելի քան 100 պայմանագիր: Նաեւ բաժանորդներին պարզաբանվեց դրա կարեւորությունն ու պայմանագրից բխող կողմերի իրավասություններն ու պարտականությունները:
«Լոռի» տեղամասն այս ուղղությամբ կաշխատի մյուս գյուղերում եւս: Ընկերության մասնագետները Վեոլիա Ջրի բոլոր սպասարկման կենտրոններում, տարածքային գրասենյակներում կընդունեն բաժանորդներին, բայց եթե դժվարություն կամ հարկ լինի, նրանք, ինչպես Լեռնապատում, անձամբ կայցելեն գյուղեր և տեղում կկնքեն պայմանագրեր՝ նախապես այդ մասին տեղյակ պահելով համայնքապետարաններին:
Անձնագիր և սեփականության վկայական կամ համայնքապետարանից տվյալ տարածքի նկատմամբ իրավունքը հաստատելու մասին տեղեկանք ներկայացնելով՝ Վեոլիայի հետ պայմանագիրը կկնքվի հաշված րոպեների ընթացքում: Այսպիսով, նվազագույնի կհասցվի բաժանորդներին հասցվող անհարմարությունը՝ միաժամանակ մինչեւ 2031 թվականը երաշխավորելով քաղաքակիրթ հարաբերություններ ջրամատակարարի հետ: Մի խոսքով, շահավետ է: Եւ պարտադիր:
[b]Հանրային կապերի ծառայություն
Վեոլիա ջուր ՓԲԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2857 դիտում
14:21 05-02-2018
Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը
3735 դիտում
15:58 15-03-2018
Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների բարելավում է ակնկալվում
Այս բաժնից
937 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1429 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1096 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am