211652_close_icon
views-count12574 դիտում article-date 21:07 20-01-2018

Էրդողանն հայտարարեց Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր երկրի բանակը փաստացի սկսել է ցամաքային օպերացիան սիրիական Աֆրինում: Բացի այդ, նա հայտնել է քրդերի դեմ նմանատիպ հաջորդ գործողության վայրը. նրա խոսքերով, մոտ օրերս թուրքական ռազմական ուժերը կմտնեն սիրիական Մանջիբ տարածաշրջան: Թուրք առաջնորդը նաև քննադատել է ԱՄՆ-ին՝ սիրիական քրդերին աջակցություն ցուցաբերելու համար: Նա Արևմուտքին կոչ է արել վերանայել Սիրիայի հանդեպ քաղաքականությունն ու «դադարեցնել ահաբեկիչների հետ համագործակցությունը»: Էրդողանի կարծիքով, արևմտյան երկրները պետք է գիտակցեն, որ Թուրքիան՝ դա «դաշնակից է, որի հետ տարածաշրջանում պետք է հաշվի առնել և համագործակցել»: Նշենք, որ նախօերին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, թե ռուսական ռազմական ուժերը լքել են Աֆրինը, որտեղ Թուրքիայի զինուժը դեռ նոր պատրաստվում է սկսել «հակաահաբեկչական օպերացիան»: Սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել էր այդ տեղեկությունը:

Նմանատիպ նյութեր