8551 դիտում
17:14 21-01-2018
Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ
Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ և խնդրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Սիրիա, Գուտա, Իդլիբ, Աֆրին՝ Ֆրանսիան խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել», — հայտնել է Լե Դրիանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/20/1087220/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկրի բանակը փաստացի սկսել է ցամաքային օպերացիան սիրիական Աֆրինում: Բացի այդ, նա հայտնել էր քրդերի դեմ նմանատիպ հաջորդ գործողության վայրը. նրա խոսքերով, մոտ օրերս թուրքական ռազմական ուժերը կմտնեին սիրիական Մանջիբ տարածաշրջան:
Թուրք առաջնորդը նաև քննադատել էր ԱՄՆ-ին՝ սիրիական քրդերին աջակցություն ցուցաբերելու համար: Նա Արևմուտքին կոչ է արել վերանայել Սիրիայի հանդեպ քաղաքականությունն ու «դադարեցնել ահաբեկիչների հետ համագործակցությունը»:
Էրդողանի կարծիքով, արևմտյան երկրները պետք է գիտակցեն, որ Թուրքիան՝ դա «դաշնակից է, որի հետ տարածաշրջանում պետք է հաշվի առնել և համագործակցել»:
Նշենք, որ նախօերին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, թե ռուսական ռազմական ուժերը լքել են Աֆրինը, որտեղ Թուրքիայի զինուժը դեռ նոր պատրաստվում է սկսել «հակաահաբեկչական օպերացիան»: Սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել էր այդ տեղեկությունը:
Նշենք նաև, որ Սիրիայի քրդերը Ռուսաստանին մեղադրել են թուրքական ռազմական գործողությանը հավանություն տալու համար:
Նմանատիպ նյութեր
2158 դիտում
14:56 13-09-2022
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ
3159 դիտում
23:57 03-05-2016
Հալեպում իրավիճակի սրացման հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը