211652_close_icon
views-count1258 դիտում article-date 14:28 12-08-2024

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել զերծ մնալ գործողություններից, որոնք կհանգեցնեն իրավիճակի սրման

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ են արել՝ Մերձավոր Արևելքում «տարածաշրջանային կայունություն ապահովել»՝ հորդորելով Իրանին և վերջինիս դաշնակիցներին «չվտանգել հրադադարի և պատանդների ազատ արձակման հնարավորությունը Գազայում»։ 

Համաձայն Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության՝ երեք երկրների առաջնորդները ողջունում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի կոչերը և Իրանին ու նրա դաշնակիցներին հորդորում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի  սրման: 

«Մենք կոչ ենք անում Իրանին ու նրա դաշնակիցներին զերծ մնալ գրոհներից, որոնք կհանգեցնեն տարածաշրջանային լարվածության սրման և վտանգի տակ կդնեն հրադադարի և պատանդների ազատման շուրջ գործարք կնքելու հնարավորությունը», - նշված է հայտարարության մեջ:

Սթարմերը, Մակրոնը և Շոլցը զգուշացրել են, որ Իրանը և նրա դաշնակիցները պատասխանատվության կենթարկվեն, եթե նրանց գործողությունները վտանգեն «խաղաղության և կայունության այս հնարավորությունը»: 

Նմանատիպ նյութեր