211652_close_icon
views-count5534 դիտում article-date 15:08 22-01-2018

Քրդական ստորաբաժանումները Աֆրինի շրջանում ստիպել են թուրքական զորքին նահանջել

Սիրիայի Աֆրին շրջանում ընթացող մարտերի ժամանակ Սիրիայի քրդական ստորաբաժանումները ստիպել են թուրքական բանակին և նրան աջակցող խմբավորումներին նահանջել։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնլ է Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանը։ Նրա խոսքով՝ թուրք զինվորականները և Սիրիայի ընդդիմադիր ուժերը փորձել են ներթափանցել Աֆրին քաղաք, միաժամանակ հրթիռային հարվածներ են կատարվել, սակայն Սիրիայի դեմոկրատական ուժերը հարվածել են նշված շրջանում նրանց 5 դիրքերին։ «Այն տարածքները, որոնք նրանք հատել էին, նահանջել են»,-ասել է քրդերի ներկայացուցիչը։ Մարտերում սպանվել է 10 թուրք զինվոր և շուրջ 20 թուրքամետ ապստամբ։ Զոհվել է նաև 11 խաղաղ բնակիչ, 16-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ նյութեր