43804 դիտում
10:55 05-07-2024
Էրեբունու ոստիկանները հերթական խոշտшնգմшն դեպքն են բացահայտել Երևանում․ ծեծի են ենթարկել քաղաքացուն, սափրել են գլուխը, ստիպել, որ մերկшնш և խոզանակով մաքրի զուգարանը, որից հետո ստիպել են զուգարանի խոզանակով մաքրի ատամները և այդ ամենը նկարահանել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հունիսի 28-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 28-ին հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում է հարուցվել այդ արարքը կատարած Արա Մ․-ի և Մուշեղ Գ․-ի նկատմամբ, իսկ հունիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 24-ին Մուշեղ Գ․-ն և Արա Մ․-ն Երևան քաղաքի Նոր Արեշի փողոցի բնակարաններից մեկում Ռուբեն Հ․-ին ապօրինի ազատությունից զրկելուց և ֆիզիկական ցավ պատճառելուց բացի նույն ժամանակահատվածում սափրել են Ռուբեն Հ․-ի գլուխը, ստիպել են, որ մերկանա և ատամի խոզանակով մաքրի զուգարանը, միաժամանակ նրան կրկին ծեծի ենթարկել, որից հետո ստիպել են զուգարանը մաքրած խոզանակը քսի իր ատամներին։ Այդ կերպ Ռուբեն Հ․-ին պատճառելով նաև ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ, ոստիկանները կարճ ժամանակում պարզում են դեպքի վայրը և համագործակցեկով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քնիչների, քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ հայտնաբերում են Մուշեղ Գ․-ին և Արա Մ․-ին և բերման ենթարկում ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քննիչը նրանց 2 ամսով կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը դատարանը բավարարել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև այդ ամենը հաստատող տեսանյութը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
12489 դիտում
17:05 12-12-2016
Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը` ի պատիվ Հենրիխ Մխիթարյանի գոլի
2821 դիտում
18:48 13-01-2022
Վարազդատ Հարոյանը սափրել է գլուխը