2942 դիտում
21:10 22-01-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր ֆերմերների մասնակցությամբ անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով:
Խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, այլ պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկայում դիտվող մսի թանկացմանը, անասնաբուծության զարգացմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակմանը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ» ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացված ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցման գործընթացին առնչվող և մի շարք այլ հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ անասնաբուծության ոլորտն այս տարի գտնվելու է նախարարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, և հանդիպումը նպատակ ունի ֆերմերների հետ համատեղ քննարկել աջակցության ծրագրերի առավել նախընտրելի և արդյունավետ ուղղությունները, որոնք ոլորտում զարգացում կապահովեն, ինչպես նաև անդրադառնալ շուկայում մսի գնի բարձրացման հիմնավորվածությանը:
Մասնակիցները համակարծիք էին, ոլորտի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է առաջնորդվել համալիր լուծումներ ընդգրկող ռազմավարությամբ, որը կներառի և' արհեստական սերմնավորման ծրագրի իրականացում, և' տեղում վերարտադրված երինջների տրամադրում գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև արոտավայրերի բարելավում և արդյունավետ օգտագործում, տեղերում սերմնավորման կայանների ստեղծում, ֆերմերների ուսուցում, խորհրդատվություն և այլն:
Անդրադառնալով ներքին շուկայում ձևավորված մսի գնին` ֆերմերները նշել են, որ գործող գինը միանգամայն արդարացված է` հաշվի առնելով, որ տավարի մսի ինքնարժեքը շուրջ 1900-2000 դրամ է, և դա այն գնային շեմն է, որը հնարավորություն է տալիս ֆերմերին որոշակի շահույթ ստանալ` հանրապետությունում անասնապահության հետագա զարգացումը չվտանգելու համար: Ֆերմերները հավելել են, որ այժմ նկատվում է անասնագլխաքանակի ավելացման միտում: Միաժամանակ խորհրդակցության մասնակիցները հույս են հայտնել, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում մսի գինը 2018 թվականին կլինի կայուն, իսկ սպանդանոցային մորթին անցումը գնի վրա որևէ էական ազդեցություն չի ունենա, քանի որ ծախսերի ավելացումը չնչին է:
Ֆերմերները գոհունակություն են հայտնել 2017 թվականին գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների կազմակերպման գործընթացից` ընդգծելով, որ պատվաստումները կատարվել են ժամանակին և որևէ թերացում չի արձանագրվել:
Նախարար Առաքելյանը տեղեկացրել է, որ այս տարի պատվաստումների գործընթացն ավելի է կատարելագործվելու, առանձնակի ուշադրություն է դարձվելու անասնաբույժների վերապատրաստման հարցերին, բացի այդ, օրենսդրական փոփոխություն է կատարվել, համաձայն որի համայնքային անասնաբույժների ինստիտուտ է ներդրվելու, նրանց մասնագիտությունը և վարձատրությունը խրախուսելու, գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով:
Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ նախատեսում են 2019 թվականին ԵՄ ֆինանսավորմամբ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի օրինակով հանրապետությունում հիմնել երկու ֆերմերային քոլեջներ, որոնք պետք է գործեն ֆերմերային տնտեսություններին կից, ինչը հնարավորություն կտա ուսանողներին տեսական դասընթացները զուգակցել պրակտիկ աշխատանքով` այս հարցում ակնկալելով խոշոր ֆերմեների աջակցությունն ու համագործակցելու պատրաստակամությունը:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3381 դիտում
21:17 27-03-2018
Կառավարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները
2830 դիտում
22:33 26-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»