211652_close_icon
views-count1584 դիտում article-date 15:33 23-02-2016

Գերմանիայից մոտ 800 իսլամիստ է մեկնել Սիրիա և Իրաք՝ միանալու ԻՊ-ին. ԶԼՄ-ներ

Գերմանիայի Քրեական գործերով դաշնային վարչությունը հայտնել է, որ երկրից մոտ 800 իսլամիստներ մեկնել են Իրաք և Սիրիա, որտեղ պետք է միանային «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների շարքերին, հաղորդում է Die Welt-ը: Թերթը նշում է, որ նրանց 1/3 մասը վերադարձել է Գերմանիա: Միևնույն ժամանակ հայտնում է, որ իսլամիստներից 130-ը, որոնց մի մասը մահապարտներ են եղել, մահացել են: Ըստ ուսումնասիրության՝ Իրաք և Սիրիա մեկնած իսլամիստների գերակշիռ մասը 22-25 տարեկան տղամարդիկ են, որոնց մեծ մասը Գերմանիայի քաղաքացիություն ունի, իսկ 10 տոկոսը դպրոցահասակներ են:

Նմանատիպ նյութեր