211652_close_icon
views-count8391 դիտում article-date 15:16 24-08-2017

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի 100% բաժնեմասով հավաստված իրավունքները հանձնվեց «Տաշիր Կապիտալ»-ին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանն այսօր Կառավարության հավանությանը ներկայացրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարմանը հանձնելու որոշման նախագիծը: Նախարարի տեղակալի խոսքով՝ որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը. ««ԲԷՑ»-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ»-ին մի շարք առավելություններ ունի, մասնավորապես` ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից: Մասնավորապես, կառավարման ժամանակաշրջանում ներդրումների իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ «ԲԷՑ»-ի բոլոր այն ենթակայանների վերակառուցման համար, որոնք մինչ այդ չեն վերակառուցվել միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով»: Նախագծի համաձայն ՝ առաջիկա վեց ամսում «Տաշիր Կապիտալ»-ը պետք է կառավարությանը ներկայացնի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի կառավարման ծրագիրը, որի հաստատումից հետո կկնքվի հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը: Ի դեպ՝ նախագծում ներառված է նաև Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև «Դդմաշեն» և «Այրում» ենթակայանների կառուցումը: Փոխնախարարը նաև հայտնեց, որ պետությունը յուրաքանչյուր պահի կկարողանա չեղյալ համարել պայմանագիրը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի կառավարումը վերցնել իր ենթակայության տակ: Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:

Նմանատիպ նյութեր