72630 դիտում
12:23 24-01-2018
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենը դիմել է Ոստիկանություն՝ հայտնելով, որ տղան դարձել է խարդախության զոհ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում խարդախություն կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 23-ին, Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ Ռուզաննա Ազիզյանը դիմել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ օրեր առաջ իր տղան՝ 31-ամյա Դավիթ Սարգսյանը իր անձնական օգտագործման iPhone 8 տեսակի բջջային հեռախոսը List.am էլ.կայքի միջոցով, գումարը հետագայում վճարելու պայմանով վաճառել է Գևորգ և Հրաչ ներկայացած անձանց։
Օրեր անց Դ. Սարգսյանը պարզել է, որ նշված անձինք խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել են iPhone 8-ին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 435 հազար դրամի վնաս։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողնրը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Գևորգի և Հրաչի անձերը պարզելու, նրանց և խարդախությամբ հափշտակված բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Ազիզյանն աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2968 դիտում
15:11 05-05-2018
Պաշտոնական. Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից