13930 դիտում
20:24 27-11-2018
Արտակարգ դեպք Երևանում. 10-ամյա երեխաների մայրերը դիմել են ոստիկանություն, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի ուսուցչուհին բռնություն է կիրառել երեխաների նկատմամբ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ի, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին է դիմել նշված վարչական շրջանի բնակիչ, 38-ամյա Դիաննա Ս.-ն և հայտնել, որ օրեր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկում ուսուցչուհի՝ նույն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Ա.-ն գրքով հարվածել է իր աղջկա՝ 10-ամյա Ս. Հ.-ի այտին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նույն օրը նմանատիպ ահազանգ է հնչեցրել նաև նույն համայնքի բնակիչ, 33-ամյա Վարդուհի Ե.-ն, ով հայտնել է, որ նույն ժամանակ Սուսաննա Ա.-ն գրքով հարվածել է իր աղջկա՝ 10-ամյա Էլեն Մ.-ի աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, երեխաներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
72630 դիտում
12:23 24-01-2018
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենը դիմել է Ոստիկանություն՝ հայտնելով, որ տղան դարձել է խարդախության զոհ
2968 դիտում
15:11 05-05-2018
Պաշտոնական. Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից