3943 դիտում
10:06 25-01-2018
ՌԴ-ում տասնյակ ՀԿ-ներ որակվել են «օտարերկյա գործակալ» և փակվել. «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանում կոշտացվել է օրեսնսդրությունն այն կազմակերպությունների և մամուլի միջոցների նկատմամբ, որոնք օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներն են կամ ֆինանսավորում են ստացել դրսից: Դրանք դիտարկվում են այսուհետ «օտարերկրյա գործակալներ»: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4222381.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Արդյունքում օրինակ հանրաճանաչ «Մեմորիալ» իրավապաշտպանական կազմակերպությունը, որը դեռևս խորհրդային ժամանակներից ակտիվորեն ներգրավված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, 2015 թվականին Ռուսաստանում ստացել է «օտարերկրյա գործակալ» կարգավիճակը, քանի որ ֆինանսավորվել է օտարերկրյա կառույցների կողմից, ներառյալ ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Եվրոպական հանձնաժողովի կողմից:
Շատերի համար «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրությունը հիշեցնում է ստալինյան շրջանի բարքերը:
«Նման որակումը վերցված է ստալինյան բռնության ժամանակներից»,- ասում է «Մեմորիալ» հիմնադրամի իրավական հարցերով տնօրեն Կիրիլ Կոռոտեևը:
Նույն կարգավիճակ ստացած կազմակերպություններից է «Լևադա» կենտրոնը: Վերջինիս արգելել են դիտորդական առաքելությամբ հանդես գալ գալիք նախագահական ընտրություններին:
«Ոչ ոք չի փորձելու ճշտել, թե ինչի համար են օգտագործվել օտարերկրյա այդ միջոցները: Ամենակարևորն այն է, որ որակումը տրված է, որը նշանակում է, որ տվյալ կազմակերպությունն աշխատում է օտարերկրացիների համար, իսկ եթե այդպես է, ապա այն գործում է ընդդեմ Ռուսաստանի»,- նշում է Դենիս Վոլկովը «Լևադա» կենտրոնից:
Պաշտոնական Մոսկվան նշում է, որ նման օրենսդրության նպատակն է կանխել օտարերկրյա ներգրավումը Ռուսաստանի քաղաքական կյանքում: Իսկ անցկացված հարցումների ժամանակ շատերը հրաժարվում են խոսել այս թեմայով:
Նմանատիպ նյութեր
1036 դիտում
09:27 06-12-2022
Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում որակվել են «բարբարոսություն»․ «Ամերիկայի ձայն»
31763 դիտում
10:11 15-04-2019
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 BMW-ներ, 2 Mercedes-ներ, 2 Toyota-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»