5319 դիտում
11:28 25-01-2018
Բաքուն ուշադրությունը շեղելու համար շփման գծում սադրանքների է դիմում. Տիգրան Բալայան
«Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում իր դիվանագիտական ձախողումները «փոխհատուցել». շեղել ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի՛ ստացվի»։
Այդ մասին Twitter-ի իր [url=https://twitter.com/tbalayan?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fnews.am%2Farm%2Fnews%2F432899.html]միկրոբլոգում [/url]գրառել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/25/1087543/]հայտնել [/url]էինք, որ այսօր՝ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:
Նմանատիպ նյութեր
2901 դիտում
10:33 20-07-2019
Նախիջևանի ուղղությունից հրաձգության նպատակը ՀՀ ԶՈՒ ուշադրությունը շեղելու փորձ է. «168 ժամ»
2111 դիտում
17:15 29-11-2019
Եթե դա արվում է հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, կրկնակի անբարոյականություն է. Արթուր Ղազինյան
4874 դիտում
22:37 13-06-2020
Սպարտակ Ղարաբաղցյան. Ամեն ինչ հաշվարկած է. ամեն ինչ արվում է ուշադրությունը ԱՐՑԱԽԻՑ շեղելու
Այս բաժնից
1585 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին