3556 դիտում
17:47 25-01-2018
Իրավաբանական անձանց միությունների ուսերին դրված բեռը թեթևացել է․ քննարկումներ՝ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ
Հունվարի 25-ին իրավաբանական անձանց միությունների ներկայացուցիչների համար հանդիպում-քննարկում էր կազմակերպվել՝ նոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։
ՀՀ ազգային ժողովի կողմից հունվարի 16-ին ամբողջապես ընդունվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունները, ինչի արդյունքում վերացվել է Իրավաբանական անձանց միությունների համար առաջացած խնդիրը:
Բարեփոխման հիմքում եղել են այն օրենսդրական առաջարկությունները, որոնք ներկայացվել էին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից:
Ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն հանդիպմանը ներկա շուրջ 10 իրավաբանական անցանց միության ներկայացուցիչներին ներկայացրեց օրենսդրական նոր փոփոխությունները։
Ընդունված օրենսդրական փոփոխության արդյունքում Իրավաբանական անձանց միությունների (ԻԱՄ) կողմից որպես հասարակական կազմակերպության վերակազմավորման ժամկետը 2 տարի ժամկետով երկարացվել է՝ մինչև 2020 թվականը։
Հանվել է գույքի, այլ գույքային իրավունքների ու պարտավորությունների վերաբերյալ փոխանցման ակտ ներկայացնելու պահանջը։ Հանվել է նաև ԻԱՄ անդամ բոլոր իրավաբանական անձանց լիազորված մարմինների կողմից որոշումներ ներկայացնելու պահանջը։ Դուրս է եկել հասարակական կազմակերպության գտնվելու վայրի փոփոխման դեպքում այդ մասին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելու պահանջը։
«Շատ ուրախ ենք, որ որոշակի փոփոխությունների կատարմանը հասանք։ Սակայն որոշակի վիճահարույց հարցեր մնացել են, որոնք կշարունակենք քննարկել և առաջարկություններ ներկայացնել։ Կարևորն այն է, որ վերագրանցման ժամկետը երկարացվել է և առանց շտապելու կարող ենք անել դա»,-ասաց Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանն էլ նշեց, որ այս ծրագրի շրջանակում կազմակերպվող հանդիպումները մեծապես օգտակար են․ «Հասկացանք, որ միասնական հանդես գալն ու խնդիրները բարձրաձայնելը արդյունք է տալիս և փոփոխություններ բերում։ Կարևոր է, որ այս փորձն օրինակելի լինի նաև հետագայի համար»։
Եթե Դուք նույնպես ԻԱՄ ներկայացուցիչ եք և նոր օրենսդրության վերաբերյալ հարցեր ունեք, ապա դիմեք մեզ՝ իրավաբանական խորհրդատավություն և օգնություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
[b]Աստղիկ Կարապետյան
Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5883 դիտում
10:16 27-12-2016
Բացատրական աշխատանքների ծանր բեռը դրված է Սամվել Կարապետյանի ուսերին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»