2719 դիտում
16:45 26-01-2018
Քրեակատարողական համակարգի առաջնահերթ խնդիրը պետք է լինի անձին ազատ արձակմանը նախապատրաստելը. ՀՀ ՄԻՊ
Այսօր՝ հունվարի 26-ին, կայացել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը:
Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։
Օրակարգում քննարկվել են ազատությունից զրկված անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մեխանիզմներին առնչվող խնդիրները։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների և անգործության վարչական և դատական կարգով բողոքարկման ընթացակարգերի օրենսդրական բացերին և գործնական թերություններին:
Քննարկման առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության մեջ դրված ազատությունից զրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական մի շարք նախագծերը, որոնք վերաբերում են ազատազրկման դատապարտված և կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելուն, կալանավորված անձանց ժամանակավոր վկայական ստանալու հետ կապված խնդիրների լուծմանը, փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվությունը խստացնելուն:
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվել է այն մտածողության արմատավորումը, որ դատապարտյալի նկատմամբ վերաբերմունքի հարցում որոշիչը պետք է լինի ոչ թե նրա կատարած հանցանքի տեսակը կամ ծանրության աստիճանը, այլ նրա վարքագիծը քրեակատարողական հիմնարկում: Սակայն դրա լիարժեք իրացման համար էլ պետք է առաջնահերթ լինեն դատապարտյալին հասարակություն վերաինտեգրելուն ու նրան ազատ արձակմանը նախապատրաստելուն ուղղված գործողությունները:
Նմանատիպ նյութեր
10115 դիտում
15:30 18-07-2021
Պուտինի նախապատրաստելը մեզ ցավոտ զիջումների, նշանակում է, որ ճանապարհը այսպես, թե այնպես լինելու է. քաղաքագետ
Այս բաժնից
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1027 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է