3239 դիտում
17:26 26-01-2018
«Անվիճարկելի է հայ ժողովրդի նշանակալի դերը Լենինգրադի պաշտպանության գործում». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի ուղեկցությամբ հունվարի 26-ին` Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, մասնակցել է «Մեր քաղաքը պաշտպանող լենինգրադցիների քաջությունը» հուշարձանի բացմանը: Արարողությանը մասնակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:
Հուշարձանի կառուցումը նախաձեռնել եւ օժանդակել է հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանը: Հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Էդուարդ Շարմազանովին, Վյաչեսլավ Մակարովին, Գեորգի Պոլտավչենկոյին եւ Հրաչյա Պողոսյանին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.
«Հարգելի գործընկերնե՛ր,
Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի եւ նացիզմի դեմ պայքարը մեր ժողովուրդների համատեղ հաղթանակն է: Պատերազմի առաջին օրերից հարյուր հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ՝ պաշտպանելու մարդկությանը ֆաշիստական բռնազավթումից: Լենինգրադի հերոսական պաշտպանությունը Հայրենական մեծ պատերազմի ամենանշանակալի իրադարձություններից մեկն է: Այստեղ իրենց մահկանացուն են կնքել շուրջ քսան հազար հայորդիներ: Անվիճարկելի է հայ ժողովրդի նշանակալի դերը Լենինգրադի պաշտպանության գործում: Պաշտպանելով Լենինգրադը՝ նրանք պաշտպանում էին նաեւ Հայաստանը ֆաշիզմից: Շրջափակման մեջ գտնվող քաղաքի եւ ռազմաճակատի պարենի ապահովումը ղեկավարում էր Անաստաս Միկոյանը, Բալթիկ ծովում Լենինգրադը պաշտպանում էր ծովակալ Իսակովը, աշխարհահռչակ արեւելագետ Հովսեփ Օրբելին կազմակերպում էր Էրմիտաժի թանգարանային նմուշների տարհանումը, իսկ Լենինգրադի երկինքը պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը:
Հարգելի բարեկամնե՛ր,
այսօր բացելով այս հիասքանչ հուշարձանը՝ մենք եւս մեկ անգամ մեր վճռական «ոչ»-ն ենք ասում ֆաշիզմի, նացիզմի ու այլատյացության ցանկացած դրսեւորման: Լենինգրադի պաշտպանությունը մեր ժողովուրդների միասնական հաղթանակն է, եւ մենք իրավունք չունենք մոռացության մատնելու այդ հերոսական սխրանքը»:
Նմանատիպ նյութեր
1233 դիտում
17:18 31-08-2018
Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է. Էդուարդ Շարմազանով
1129 դիտում
15:51 22-09-2014
Ջոն Քերրին խոստովանել է, որ Իրանի դերը նշանակալի կլինի իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը