211652_close_icon
views-count3065 դիտում article-date 20:02 26-01-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության ԱԺ խոսնակ Չունգ Սե-կյունին

«Խոր ցավով տեղեկացա Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի մասին, որը տասնյակ զոհերի եւ բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն: Այս դժվարին պահին մենք Կորեայի Հանրապետության ժողովրդի կողքին ենք եւ աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում: [b]ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր