2701 դիտում
21:14 26-01-2018
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ
Հունվարի 25–ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ «Համագործակցության» գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Կողմերը քննարկեցին տարբեր միջազգային հարթակներում համագործակցային կապերի հաստատման հնարավորությունը։
Դեսպան Սարգսյանն անդրադարձավ հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին և այս համատեքստում հույս հայտնեց, որ գլխավոր քարտուղարն իր մասնակցությունը կբերի այդ միջոցառմանը։
Տեղեկանք` «Համագործակցությունը»` նախկինում «Ազգերի բրիտանական համագործակցություն», միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է նախկինում Բրիտանական կայսրության կազմի մեջ մտնող 52 երկիր։ Կազմակերպության ղեկավարն է Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։
Նմանատիպ նյութեր
6069 դիտում
19:52 22-06-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորությունում
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան