211652_close_icon
views-count8811 դիտում article-date 16:50 27-01-2018

ԱՄՆ-ում անչափահասների բռնաբարության մեջ մեղադրվող նախկին բժշկին դատապարտել են 175 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում Օլիմպիական խաղերում անչափահաս մարմնամարզիկների գծով նախկին բժիշկ, 54-ամյա Լարրի Նասսարին դատարանը դատապարտել է 175 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնել է NBC News-ը։ Վերջինս մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Նախկին բժիշկը, չարաշահելով իր պաշտոնը, սեռական ոտնձգություններ է թույլ տվել երեխաների նկատմամբ՝ դրանք անվանելով «բժշկական գործընթաց»։ Նա իրեն մեղավոր է ճանաչել միայն 10-ի դեպքում, մյուս 140-ի դեպքում հայտարարել է, որ անմեղ է։ Մեղադրյալը խոստովանել է, որ զղջում է արածի համար, սակայն Միչիգանի դատարանի դատավոր Ռոուզմարի Էքուիլայնը չի ընդունել նախկին բժշկի զղջումը՝ անվանելով այն կեղծ։ «Դուք արժանի չեք բանտից դուրս գալու»,-հայտարարել է դատավորը և հրապարակել դատավճիռը՝ 175 տարվա ազատազրկում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր