211652_close_icon
views-count10113 դիտում article-date 14:25 24-11-2017

Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբինյոյին բռնաբարության համար դատապարտել են 9 տարվա ազատազրկման

«Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբինյոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Միլանի դատարանը ֆուտբոլիստի նկատմամբ վճիռ է կայացրել սեռական բռնության գործով: Ռոբինյոն մեղադրվել է 22-ամյա ալբանուհու խմբակային բռնաբարության մեջ: Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 22-ին՝ Միլանի դիսկոտեկաներից մեկում: Բացի Ռոբինյոյից, բռնաբարությանը մասնակցել են ևս 5 հոգի: Վերջին տարիներին Ռոբինյոն հանդես է գալիս բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյում»: Այժմ նա գտնվում է Բրազիլիայում:

Նմանատիպ նյութեր