Ալան Շիրեր. Զարմացած եմ, որ Օբամեյանգը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»
«Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, որը ցանկանումէ տեղափոխվել «Արսենալ»:
«Զարմացած եմ, որ Օբամեյանգը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»: Մանավանդ, եթե հաշվի առնենք նրա ռմբարկուական ռեկորդները:
Նա 28 տարեկան է, պայմանագրով հրաժարագին չունի: Նրա արժեքը կազմում է 40-50 մլն ֆունտ, ինչը ներկայիս չափանիշներով համեմատաբար էժան է՝ նման վիճակագրություն ունեցող խաղացողի համար:
Ես շատ զարմացած եմ, որ նա պատրաստվում է «Արսենալ» գնալ, քանի որ «զինագործները» Չեմպիոնների լիգայում չեն խաղում: Բայց նրանք արդեն ձեռք են բերել Մխիթարյանին, և եթե նաև Օբամեյանգին էլ վերցնեն, ապա դա նրան համար պատկառելի տրանսֆերային պատուհան կլինի», ասել է Շիրերը: