10211 դիտում
21:57 31-10-2016
Ալան Շիրեր. Մոուրինյոն Մխիթարյանի հարցում ինչ-որ բան է թաքցնում
Անգլիայի հավաքականի և «Նյուքասլի» նախկին լեգենդար հարձակվող Ալան Շիրերը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Այնպիսի տպավորություն է, որ Մոուրինյոն ինչ որ բան թաքցնում է: Մխիթարյանը նրան պարզապես հարկավոր չէ, նա չի տեղավորվում նրա խաղային մարտավարության և կադրային նշանակումների մեջ:
Չեմ հասկանում, թե Մոուրինյոն ինչու է ընդհանրապես ձեռք բերել Մխիթարյանին, երբ ակնհայտ է, որ այդ տրանսֆերը նա է պնդել: Նման մակարդակի ու ամբիցիաների ֆուտբոլիստը չպետք է նստի պահեստայինների նստարանին, հատկապես` «Բերնլիի» հետ խաղում:
Բացառված չէ, որ Մխիթարյանը կխնդրի իրեն տրանսֆերի հանել: Դեռ թարմ են Կագավայի և Դի Մարիայի օրինակները, սակայն նրանք գոնե խաղադաշտ էին մտնում», ասել է Շիրերը:
Նմանատիպ նյութեր
4056 դիտում
17:49 14-03-2017
Ալան Շիրեր. Կանտեն կճանաչվի տարվա լավագույն խաղացող
12254 դիտում
21:59 27-01-2018
Ալան Շիրեր. Զարմացած եմ, որ Օբամեյանգը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»
Այս բաժնից
1726 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1225 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին