Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրաբար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձին հետմահու պետական բարձր պարգևներ հանձնեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրաբար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի և հասարակայնության կետ կապերի բաժնից։
[b]Պարգևատրման արարողությունը կայացավ Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:[/b]
«Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարևոր տոնի խորհուրդն ու իմաստը:
Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»,-ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ Նախագահը:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար թիվ N զորամասի ծառայության պետ, [b]փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանը[/b] հետմահու պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի դասակի հրամանատար, [b]ավագ լեյտենանտ Սամվել Ժիրայրի Կարճիկյանը [/b]հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, [b]կրտսեր սերժանտ Արմեն Արտաշեսի Սաքանյանը[/b] հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, [b]շարքային Գարեգին Հակոբի Մինասյանը [/b]հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի զինծառայող, [b]շարքային Մհեր Արամայիսի Երզնկյանը [/b]հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի զինծառայող, [b]շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը[/b] հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով: