31715 դիտում
20:57 29-01-2018
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ռուսական համարանիշներով ГАЗель-ն ու 2 Mercedes-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:05-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են ГАЗель մակնիշի X 901 KB 77 ռուսական համարանիշի, Mercedes S մակնիշի 60 MM 033 համարանիշի և Mercedes C մակնիշի 80 ZT 188 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+