211652_close_icon
views-count2253 դիտում article-date 17:00 30-01-2018

Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ. Արմեն Սարգսյան. Aysor.am

Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ երբ կողմնորոշվի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված առաջարկի շուրջ, անպայման տեղյակ կպահի լրագրողներին, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/30/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1368407]Aysor.am[/url]-ը։ «Երբ կողմնորոշվեմ, երբ ավարտեմ հանդիպումների ընթացքը, որոշումս կայացնեմ, ձեզ անձամբ անպայման կասեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը, որն այսօր հանդիպում է անցկացնում Գիտությունների ազգային ակադեմիայում: Հարցին՝ Ամուլսարի շահագործումը ի՞նչ կապ ունի իր անվան հետ, նա արձագանքեց. «Բացարձակապես կապ չունի, կարող եք google անել և տեսնել»։ Հարցին՝ երկա՞ր ժամանակով է վերադառանում Հայաստան, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/30/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1368407]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր