27144 դիտում
18:46 30-01-2018
Խոշոր ավտովթար Երևանում. «Շոկո» սուպերմարկետի դիմաց 48-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե ցանկապատին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:05-ի սահմաններում Կուրղինյան փողոցում՝ «Շոկո» սուպերմարկետի դիմաց, 48-ամյա Գևորգ Մարկոսյանը իր վարած Opel մակնիշի 23 UU 175 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե ցանկապատին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:
Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+