211652_close_icon
views-count2276 դիտում article-date 20:35 30-01-2018

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հունվարի 30-ին հանդիպել են ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների եւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը: Ռիչարդ Միլսը բարեկամական խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված բոլոր նպատակներն այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ շարունակական բարեկամության երաշխիքը մեր ժողովուրդների ամուր ու տեւական կապերն են: Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի անդամները եւս կարեւորել են հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացումը, բազմոլորտ համագործակցության խորացումը:

Նմանատիպ նյութեր