211652_close_icon
views-count26890 դիտում article-date 21:17 30-01-2018

Մոսկվայի իշխանությունները «օրինախախտ» հայ վարորդին կվերադարձնեն գումարը. վերջինը տուգանվել էր խցանման մեջ «սխալ» կայանման համար

Մոսկվայի իշխանությունները կվերադարձնեն գումարը վարորդին, ով տուգանվել էր խցանման մեջ սխալ կայանման համար: Այս մասին հայտնում է «Газете.Ru»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի Ճանապարհայինն Ոստիկանության ներկայացուցչին: Բացի տուգանքի չեղարկումն ու գումարը վերադարձնելը, ծառայությունում կպատժեն նաև աշխատակցին, ով սխալ է թույլ տվել տեսախցիկների արձանագրությունն ուսումնասիրելու ընթացքում: Ավելի վաղ վարորդ Արսեն Միրաբյանը հայտնել էր, որ տուգանվել է չթույլատրելի հատվածում մեքենան կայանելու համար, սակայն, ներկայացված լուսանկարներում պարզ երևում է, որ վարորդը ընթանում է երթևեկելի հատվածով, իսկ մեքենան, հետևաբար, կայանված չէ, ինչպես ներկայացվել է ծառայության կողմից, այլ ընթացքի մեջ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր